ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Ռոյալ Սթոնվեյր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 200 միլիոն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 475-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «ներդրումային ծրագրի շրջանակներում 2015 թվականի մայիսի 8-ից մինչև օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող» բառերը փոխարինել «ներդրումային ծրագրի շրջանակներում 2014 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2015 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ ներմուծվող» բառերով.
2) «վճարման ժամկետը հետաձգել մինչև 2018 թվականի մայիսի 8-ը» բառերը փոխարինել «վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի նոյեմբերի 17-ը» բառերով։
ՀՀ կառավարության աշխատակազմի արձանագրային բաժին |