ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ

 

«ՀՀ գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագիր» 01.07.2014 թ. N 15 (494)-ում տեղ է գտել վրիպակ.

ՀՀ արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում ստացած (գրանցման համար՝ 10014241, 18.06.2014թ.) «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԸ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՑԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ` ԸՍՏ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ՁԵՎԱՉԱՓԸ ԵՎ ԶԵԿՈՒՅՑԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի 7 ապրիլի 2014 թվականի N 55-Ն, ՀՀ առողջապահության նախարարի 18 նոյեմբերի 2013 թվականի N 72-Ն, ՀՀ բնապահպանության նախարարի 20 մայիսի 2013 թվականի N 60-Ն, ՀՀ գյուղատնտեսության նախարարի 17 դեկտեմբերի 2013 թվականի N 234-Ն և ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 1 ապրիլի 2014 թվականի N 230-Ն համատեղ հրամանում ՀՀ բնապահպանության նախարարի 20 մայիսի 2013 թվականի N 60-Ն հրամանի գլխագրում և հավելվածներում հրամանի ընդունման ամսաթվերը կարդալ 20 մարտի 2014 թվական (ՀՀԳՆԱՏ, N 15(494), 6, 7, 55, 57, 59 էջեր)։

 

 

ՀՀ առողջապահության նախարարություն