ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 17-ի «Կենսաթոշակային ֆոնդի մասնակիցներին մասնակիցների ռեեստրը վարողի կողմից տարեկան մեկ անգամ անվճար՝ մասնակցի կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին տեղեկատվությունը ներկայացնելու ձևը, բովանդակությունը և կարգը, ինչպես նաև այդ տեղեկատվության ստացման առաջին տարվան հաջորդող տարիներին մասնակիցների կողմից տեղեկատվության ստացման տարբերակների ընտրության, տեղեկատվության ստացման դադարեցման ու տեղեկատվության ստացման վերականգնման կարգը, ձևը և բովանդակությունը սահմանելու մասին» N 629-Ն որոշման N 2 հավելվածի N 2 աղյուսակի «Փայի հաշվարկային արժեքը» և «Ֆոնդի տարեկան եկամտաբերությունը» սյունակների «Ընդամենը» տողը լրացնել «(X)» նշանով («ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 27 (901), 30 մայիսի 2012 թ., էջ 70):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի N 1809-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» N 268-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում «- ճանապարհաշինական վարչություն» բառերը փոխարինել «-ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչություն» բառերով» բառերը փոխարինել «ճանապարհաշինական վարչությունը վերանվանել ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչություն» բառերով («ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 15 (1028), 26 մարտի 2014 թ., էջ 129):
ՀՀ կառավարության աշխատակազմի արձանագրային բաժին |