ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագծի պետական բնապահպանական ու անկախ տնտեսական փորձաքննությունների անցկացման և Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ ստեղծելու, հիմնադրամի կանոնադրությունը և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1442-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) որոշման 6-րդ կետը «պահուստային ֆոնդի հաշվին» բառերից հետո լրացնել «(բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով)» բառերով (ՀՀՊՏ 2013, N 70 (1010)1, 26.12.13, էջ 30).
2) որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով հաստատված կանոնադրության (N 2 հավելված) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«29. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ): Խորհուրդը բաղկացած է 7 անդամից: Խորհուրդը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Խորհրդի առաջին կազմի անդամների, ովքեր նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո` եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա` դրա հաջորդ օրվանից:» (ՀՀՊՏ 2013, N 70 (1010)1, 26.12.13, էջ 197).
3) որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետով հաստատված` հիմնադրամի խորհրդի անհատական կազմում (N 3 հավելված) «Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ» տողը փոխարինել «Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ» տողով (ՀՀՊՏ 2013, N 70 (1010)1, 26.12.13, էջ 202)։
ՀՀ կառավարության աշխատակազմի արձանագրային բաժին |
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1198-Ն որոշման մեջ «665» թվերը կարդալ «650» (ՀՀՊՏ 2013, N 69 (1009)1, 25.12.13, էջ 42)։
ՀՀ կառավարության աշխատակազմի արձանագրային բաժին |
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 1445-Ն որոշման հավելվածը կարդալ հավելված N 1, որոշումը լրացնել հավելված N 2-ով (բերվում է), իսկ ինչպես նաև որոշման 4-րդ կետում «ցուցակների» բառը փոխարինել «վերաբերյալ տեղեկատվության» բառերով (ՀՀՊՏ 2013, N 70 (1010)1, 26.12.13, էջ 206, 207)։
ՀՀ կառավարության աշխատակազմի արձանագրային բաժին |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1445-Ն որոշման |
ՁԵՎԱՉԱՓ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
Տեղեկություններ ներկայացնող մարմնի անվանումը ______________________________________
NN ը/կ |
Անունը |
Ազգանունը |
Հայրանունը |
Ծննդյան թիվը (օրը/ամիսը/ տարեթիվը) |
Անձնագրի տվյալները (սերիան և համարը) |
Սոցիալական քարտի/հանրային ծառայության համարանիշի համարը |
Աշխատան- քային պայմանագրի կնքման ամսաթիվը (օրը/ամիսը/ տարեթիվը) |
Աշխատանքային պայմանագրի ավարտի/դադարեց- ման օրը (օրը/ամիսը/ տարեթիվը) |
Կնքված պայմանա- գրերի դադարման ամսաթիվը |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |