ՈՒ Ղ Ղ ՈՒ Մ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 28-ի N 370-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 718-Ն որոշման հավելվածի Հանքային պարարտանյութերի ստուգման վերաբերյալ հարցաշարի 1-6-րդ կետերի 3-րդ սյունակում «ՀՀ կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի N 679-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 18-ի N 1692-Ն որոշմամբ» բառերով, իսկ Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների ստուգման վերաբերյալ հարցաշարի 3-րդ սյունակում «ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի» բառերը՝ «ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի» բառերով («ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 40 (980)1, 26 հուլիսի 2013 թ., էջ 62-73, 249-252):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու և գնումների գործընթացը կազմակերպելու մասին» N 777-Ն որոշման NN 2 և 3 հավելվածներում «Գանձասար» բառը փոխարինել «Գանձաքար» բառով («ՀՀ պաշտոնական տեղեկագիր» N 41 (981)1, 30 հուլիսի 2013 թ., էջ 42, 49):
ՀՀ կառավարության աշխատակազմի արձանագրային բաժին |